Խաբարովսկում ծրագրել են ձկնապուրի գծով Ռուսաստանի նոր ռեկորդ սահմանել: Երկրամասի կենտրոն է արդեն բերվել 2,3 հազար լիտր տարողությամբ կաթսա: Այս մասին հայտնել են երկրամասի ղեկավարության մամուլի կենտրոնից, փոխանցում է KrasNews-ը:
«Մեր առջեւ հավակնոտ խնդիր ենք դրել՝ եփել ամենաշատ ձկնապուրը, եւ իհարկե՝ ՌԴ ռեկորդ սահմանել»,- հայտարարել է սննդամթերքի եւ մշակող ինդուստրիայի սպառողական շուկայի նախագահ Նիկոլայ Կրեցուն: Նա այժմ բանակցություններ է վարում ՌԴ ռեկորդների գրքի ներկայացուցիչների հետ:





























