Նրանք ովքեր չեն միացել Սիրիայում հրադադարի ռեժիմին ու շարունակում են ակտիվ մարտական գործունեությունը, ոչնչացման ենթակա են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է "ՌԻԱ Նովոստին»։

Զախարովայի խոսքով, Սիրիայում հիմա հրադադար է գործում։ «Համապատասխանաբար նրանք, ովքեր չեն ենթարկվում, չեն միացել այդ ռեժիմին ու շարունակում են ակտիվ ռազմական գործունեությունը, դիտարկվում են որպես մարտական միավորներ ու իհարկե ենթակա են ոչնչացման, քանի որ այդ մարդիկ չեն ընդգրկվել այդ գործընթացի մեջ»,- ասել է նա։