Հաշվի առնելով մեր ներկա տնտեսական վիճակը, մենք պետք է խթանենք բիզնեսը գուցեեւ իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: Այս մասին բրիտանական հեղինակավոր The Banker ամսագրին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ  եւ ծրագրեր ունի ՀՀ կառավարությունը, Կարեն Կարապետյանը պատասխանել է.

«Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել:

Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային եւ արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական ներուժի եւ գործարար խորաթափանցության շնորհիվ տեղական բիզնեսն իրապես արագ աճ կարձանագրի: Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ  ուղարկենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն եւ կմտնեն հայաստանյան շուկա, իրենց համար հարմարավետ խաղի կանոններով:

Հաշվի առնելով մեր ներկա տնտեսական վիճակը, մենք պետք է խթանենք բիզնեսը գուցեեւ իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: Մենք պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորում տրամադրեն տարբեր ոլորտներին, օրինակ՝ գյուղատնտեսությանը, ՓՄՁ-ներին եւ այլն:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, որտեղ մասնավոր եւ պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների ներգրավմամբ պետք է քննարկենք եւ մշակենք երկարաժամկետ ծրագրեր եւ բարեփոխումներ եւ, ի վերջո, որոշենք, թե որ ուղղությամբ պետք է  Հայաստանը շարժվի:

Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի  բարենպաստ եւ հարմարավետ պայմաններ ստեղծենք ստեղծագործ եւ աշխատասեր անհատների համար եւ ուրվագծենք հորիզոններն  այնպես, որ բոլորը լծվեն այդ ապագայի կառուցմանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը»: