Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները երրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել են ընտանիքի անդամների միջեւ ծեծը ապաքրեականացնելու մասին օրենքի նախագիծը, հայտնում է Gazeta–ն։

Կողմ է քվեարկել 380 պատգամավոր։ Ըստ օրենքի նախագծի՝ մոտ ազգականների նկատմամբ ծեծերը քրեական հանցագործություններից վարչական իրավախախտումների խումբ են փոխադրվում, եթե նման գործողությունները առաջին անգամ են գրանցվում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քատուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ընտանեկան ծեծերի ապաքրեականացումը, ասել էր, որ պետք չէ չափազանցված գնահատռել «ընտանեկան հարաբերությունների զանազան դրսեւորումներ»։