Այն լուրերը, թե Հայ ազգային կոնգրեսը կարող է հրաժարվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, անհեթեթ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքով՝ տարածված լուրերը լավագույն դեպքում զարմանք են հարուցում: «Քանի որ ՀԱԿ-ի համագումարում մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք»,- ընդգծեց Կարապետյանը:
«Ժամանակ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը կարող է հրաժարվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց: Ըստ թերթի՝ ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ հայտնի է դարձել, որ ձեռնարկատեր Խաչատուր Սուքիասյանը «ձեռքերը լվանում» է եւ հրաժարվում ՀԱԿ-ին ֆինանսական աջակցություն ցույց տալ:



























