Անթալիայի Գազիփաշայի հիվանդանոցի բժիշկ Ֆ.Ս.–ին ձերբակալել են մահացածների հետ սելֆի անելու սովորության համար։
Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ Գազիփաշայի հիվանդանոցի աշխատակիցները նկատել են, որ իրենց գործընկեր Ֆ.Ս.–ն սիրում է սելֆի անել մահացածների հետ։
Երբ նկատել են, որ սելֆի անելը դարձել է սովորություն, հիվանդանոցի աշխատակիցները դիմել են ոստիկանություն։
Ոստիկանությունում ցուցմունք տալուց հետո Ֆ.Ս.–ն ստորագրությամբ ազատ է արձակվել։ Նշվում է, որ կատարվում է քննությունն։



























