«Ռուսկիյ պիոներ» ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանաստեղծությունները, որոնք նվիրված են անցած Կապիկի եւ այս Աքաղաղի տարիներին, փոխանցում է Lenta-ն:
Ստեղծագործությունը թվագրված է 1980 թվականի դեկտեմբերի 31-ով: Լավրովը դժգոհում է, որ անցնող տարին հաշվի չի առել «ո՛չ կարգ, ո՛չ կոչում»: Հեղինակը մեկնաբանում է, որ եկող տարին «հավանաբար նվեր չի լինի», բայց ընդգծում է, որ ոչ մեկին «չի հաջողվի մեզ հատակ տանել»:
Լավրովի հունվարի 31-ի բանաստեղծությունը ներկայացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ստեղծագործությունը ռումբ է անվանել եւ հավելել, որ նախարարը աքաղաղին եւ կապիկին կանխատեսել է շատ տարիներ առաջ:




























