Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը պատրաստվում է հրաժարական տալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Աղաբեկյանը:

Նա իր այս որոշումը պարզաբանեց ավելի հանգիստ կյանքի անցնելու ցանկությամբ:

Արթուր Աղաբեկյանն անցած տարվա մայիսին հայտարարել էր, որ ցանկություն ունի 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական եւ քաղաքական գործունեությունը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքին եւ բարեգործական ծրագրերին:

Նշենք, որ Աղաբեկյանը փոխվարչապետ է նշանակվել 2012 թ. սեպտեմբերին: