ՀՀ արտգործնախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց հայկական ճաշատեսակների պատրաստման վարպետության դասընթաց, որին մասնակցեցին ասոցիացիայի անդամները:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական խոհանոցի ճաշատեսակներին եւ դրանց մատուցման ավադույթներին, ինչպես նաեւ խոհարարների օգնությամբ անձամբ մասնակցեցին հայկական ուտեսների պատրաստմանը:

































