ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ պահանջներ ունի աշխատակիցների դրես կոդի նկատմամբ։ ԱՄՆ 45-րդ նախագահը նախընտրում է, որ իր աշխատակիցները կոնկրետ ձեւով հագնվեն, հայտնում է Yahoo–ն։

Մասնավորապես, տղամարդիկ պետք է նախապատվությունը տան «սոլիդ» գույներին եւ ավանդական փողկապ կրեն։ Փողկապը պիտի լինի Trump կամ Armani, բայց հարմար են նաեւ Brooks Brothers–ի փողկապները։ Ինչ վերաբերում է կանանց, Թրամփը կարծում է, որ կանայք, որոնք իր մոտ են աշխատում, պետք է կնոջ տեսք ունենան։ Անգամ եթե ջինսով են, պետք է կոկիկ եւ հավաք տեսք ունենան։