Դոնալդ Թրամփի վարչակազմը ամբողջովին վերանայելու է Կուբայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, փոխանցում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Հիմա հիմնական ուշադրությունը հատկացվելու է Կուբայի քաղաքականությանը մարդու իրավունքների ոլորտում։

2015-ին ԱՄՆ-ն թուլացրել էր Կուբայի դեմ առեւտրային էմբարգոն, չեղարկելով Կուբա ուղեւորությունների սահմանափակումները ու Կուբայում ընկերությունների ներկայացուցչություններ բացելու արգելքը։

Մինչ այդ ԱՄՆ-ն ու Կուբան վերականգնել էին իրենց հարաբերությունները ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո։

2016-ի մարտին Բարաք Օբաման Կուբա էր այցելել։ Սակայն հանրապետականները միշտ էլ դեմ էին արտահայտվում Կուբայի հետ կապերի վերականգնմանը, նշելով, որ այդ երկրում պահպանվում են մարդու իրավունքների խախտումները։