ԱՄՆ արդարադատության նախարարությունը մոտ ժամանակներս կվիճարկի Սիեթլի դաշնային դատրանի որոշումը, որով կասեցվել է ԱՄՆ նախագհ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Թրամփի հրամաններն ուղղված են ԱՄՆ-ի պաշտպանությանը, իսկ նախագահը «ամերիկացիներին պաշտպանելու սահմանադրական իրավունք եւ պարտականություն ունի»,- նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Հայտնի է, որ հրամանի հրապարակման պահից ի վեր արդեն տրված 100 հազար ամերիկյան վիզաներ անվավեր են դարձել: