ԱՄՆ վերաքննիչ դատարանը մերժել է երկրի Արդարադատության նախարարության բողոքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը դադարեցնելու մասին դատարանի որոշման դեմ, հաղորդում է «Ռեյթերսը»։
Արդարադատության նախարարությունը նախօրեին բողոք էր ներկայացրել Սիեթլի դատարան, որը դադարեցրել էր Թրամփի միգրացիոն հրամանագիրը։ Արդարադատության նախարարության կարծիքով, վերաքննիչ դատարանի որոշումը վնասում է հասարակությանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով դադարեցվում է փախստականների ընդունումը 120 օրով, նաեւ անորոշ ժամանակով արգելում է Սիրիայից փախստականների ընդունումը, խստացնում է ԱՄՆ մուտքի կանոնները, ինչպես նաեւ 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքի թույլտվությունը Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի եւ Սոմալիի քաղաքացիների համար։
Այս հրամանագիրը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ ԱՄՆ Սենատում դեմոկրատական կուսակցության անդամները օրինագիծ ներկայացնել, որը թույլ կտա չեղարկել հրամանագրի գործողությունը։ Երկրի 15 նահանգների գլխավոր դատախազները այդ հրամանագիրը անօրինական են համարել։
Փետրվարի 3-ի երեկոյան Սիեթլում դաշնային դատավոր Ջեյմս Ռոբերտը որոշում է կայացրել ողջ երկրի տարածքում մասնակիորեն դադարեցնել նախագահի հրամանագրի կատարումը։



























