Թուրքիայում «Իսլամական պետության» խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալված անձանց թիվը հասել է մի քանի հարյուրի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր Անկարայում 60 մարդու ձերբակալման մասին, որոնց մեծ մասն օտարերկրացիներ են։
Հակահաբեկչական գործողություններ են իրականացվել նաեւ երկրի հարավ-արեւելքում, որտեղ ձերբակալվել է 150 մարդ։ Մասնավորապես, ձերբակալություններ են տեղի ունեցել Ադանա, Քոնյա, Չորում, Էլյազիգ, Բուրսա եւ այլ նահանգներում։



























