ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News–ի հետ զրույցում ասել է, որ սյուրռելաիստական զգացողություններ ունի պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու պատճառով։

«Պետք է խոստովանեմ, որ երբ հաջորդ օրը ես գլխավոր մուտքով եկա Սպիտակ տուն, ես ինքս ինձ ասացի՝ սա զարմանալի է»,– նշել է Թրամփը։

Ընդ որում, նա նշել է, որ անիրականության զգացողությունը պետք է հաղթահարել, քանի որ շատ աշխատանք կա անելու։