Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչները բողոքում են ԱՄՆ նոր ռազմաբազայի շինարարության դեմ, հայտնում է NHK–ը։
«Քեմփ Շվաբ» ռազմաբազայի դարպասների մոտ մոտ 100 մարդ նստացույց է կազմակերպել ԱՄՆ նոր ավիաբազայի շինարարության աշխատանքների վերսկսման կապակցությամբ։ Շինարարությունը դադարեցվել էր 2015–ին տեղի իշխանությունների դիմադրության պատճառով, սակայն Տոկիոյի կենտրոնական կառավարությունը կարողացել էր դատարանի միջոցով բողոքարկել նրանց գործողություններ ։
Օկիանավայի իշխանությունների դիրքորոշումը, սակայն, անփոփոխ է մնացել։
«Մենք չենք կարող ներել կառավարությանը, որը փորձում է պատերազմից հետո 70 տարի ռազմաբազաները հանդուրժած Օկինավայի պրեֆեկտուրայի բնակիչների վրա դնել եւս 100 տարի դրանք կրելու բեռը»,– ասել է Նագոյի քաղաքապետ Սուսումու Ինամինեն։



























