Արքայազներ Ուիլյամն ու Հարրին եւ Քեմբրիջի դքսուհին միմնյանց հետ մրցելու հնարավորություն են ստացել Heads Together ընկերության սոցիալական արշավի շրջանակում անցկացվող վազքի մրցմանը, որը պայքարում է հոգեկան հիվանդությունների ստիգմազացիայի դեմ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրանք Եղիսաբեթ թագուհու օլիմպիական պուրակում միացել են գրեթե 150 վազորդներին, որոնք պատրաստվում էին Heads Together-ի աջակցության Լոնդոնի մարաթոնին:

Հաղթել է արքայազն Հարրին: