2016 թվականին Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը շարունակել է աճել՝ հասնելով մոտ 11.5 հազարի։
Աֆղանստանում ՄԱԿ առաքելությունը (UNAMA) հայտնում է, որ ընդհանուր առմամբ Աֆղանստանում զինված հակամարտություններն անդրադարձել են 11.418 մարդու վրա, որոնցից 3.5 հազարը զոհվել է, իսկ 7.9 հազարը վիրավորվել են։ Զոհվել է 923 երեխա, 2.6 հազարը՝ վիրավորվել։ Այսպիսով՝ այդ ցուցանիշը 24 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատ։
UNAMA առաքելությունը Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը սկսել է արձանագրել 2009-ից։ Ամեն տարի այդ թիվն աճում է։ Եթե 2009-ին զոհերի թիվը 5,9 հազար էր, 2015-ին արդեն հատել է 11 հազարի շեմը։



























