Պակիստանյան Կարաչի քաղաքում գնդակահարել են Աֆղանստանի դեսպանության աշխատակցին:

Ըստ Dawn-ի՝ հրաձգությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, Աֆղանստանի հյուպատոսության մոտակայքում: Ոստիկանության ներկայացուցիչ Ազադ Խանի խոսքով՝ հյուպատոսության անվտանգության ծառայության աշխատակիցը՝ Աֆղանստանի քաղաքացի, վիճաբանության ժամանակ գնդակահարել է հյուպատոսության երրորդ քարտուղար Զաքի Ադուին:

Հայտնի չէ, թե ինչն է եղել վեճի պատճառը: Անվտանգության ծառայության աշխատակցին ձերբակալել են, դեպքի վայրը շրջափակված է: Ոստիկանությունում կարծում են, որ միջադեպն ահաբեկչություն չէ: