Եղիսաբեթ 2-րդ թագուհու լուսանկարը , որը լուսանկարիչ Դեւիդ Բեյլին է արել 2014-ին, վերահրապարակվել է նրա կառավարման 65-ամյակի կապակցությամբ  (շափյուղյա հոբելյան), հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։ 
Լուսանկարում թագուհու վրա շափյուղաներով զարդեր են, որոնք նրան թագավոր Գեւորգ 6-րդն էր նվիրել որպես հարսանեկան նվեր 1947-ին։ 
Թագուհու վզին 16 երկարավուն շափյուղաներով ապարանջան է, որոնք շրջկալված են ադամանդներով, իսկ ականջներին՝ նույն ոճի ականջօղեր։ 
Եղիսաբեթ 2-րդը առաջին բրիտանական միապետն է, որը նշում է իր կառավարման 65-ամյակը։ 2015-ի սեպտեմբերին նա ճանաչվել է Միացյալ Թագավորության ամենաերկար կառավարած միապետը։ 
«Նա շատ բարի աչքեր ունի՝ կայտառ փայլով։ Ինձ միշտ դուր են եկել ուժեղ կանայք, իսկ նա շատ ուժեղ կին է»,- ասել է լուսանկարիչը։