Գերմանիայի Քրիստոնյա դեմոկրատական միությունն ու Քրիստոնյա Սոցիալական միությունը ԱՆգելա Մերկելին են հայտարարել իրենց միասնական թեկնածու 2017-ի բունդեսթագի ընտրություններում։ ՔԴՄ ղեկավարի թեկնածությունը միաձայն աջակցություն է ստացել երկու կուսակցությունների համատեղ նիստի ժամանակ, հայտնել են Մյունխենում սկսված հանդիպման մասնակիցները։ 
ՔԴՄ-ն դեռ 2016-ի վերջին էր իր նախագահին առաջադրել որպես խորհրդարանական ընտրություններում իր հիմնական թեկնածու։ Իսկ հիմա, չնայած միգրացիոն քաղաքականության հարցում ՔԴՄ ու ՔՍՄ միջր պահպանվող տարաձայնություններին՝ Անգելա Մերկելին պաշտոնապես աջակցել է նաեւ Հորսթ Զեեխոֆերի կուսակցությունը։ 
Մյունխենյան հանդիպման ժամանակ ՔԴՄ ու ՔՍՄ ղեկավարությունը նաեւ կքննարկի այն հիմնական դրույթները, որոնք պետք է կազմեն համատեղ ընտրարշավի հիմքը։ Գերմանիայի խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 24-ին։