Սոցցանցի օգտատերերը նկատել են, որ ԱՄՆ առաջին լեդի Մելանիա Թրամփի ոճն ու վարքաձեւը կասկածելիորեն հիշեցնում են «Խաղաքարտային տնակ» հանրահայտ սերիալի Քլեր Անդերբուդի՝ ֆիլմում նախագահ դարձած Ֆրենկ Անդերվուդի կնոջ կերպարը։
The Telegraph-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Twitter–ը հեղեղվել է օգտատերերի մեկնաբանություններով՝ Թրամփի կնոջ ու սերիալի հերոսուհու նմանության մասին։
The Telegraph-ը համեմատել է կինոպերսոնաժի ու Մելանիա Թրամփի հանդերձանքը ու եկել այն եզրակացության, որ դրանք իրոք շատ նման են։
2016-ի նոյեմբերի ոճաբան Սոֆի Տելեն, որը աշխատում էր ՄԻշել Օբամայի հետ, հայտնել է, որ նոր առաջին լեդիի հետ մտադիր չէ աշխատել։ Ոճաբանը բացատրել է, որ կտրականապես համամիտ չէ Դոնալդ Թրամփի հայացքներին ու հետեւաբար բարոյական իրավունք չունի համագործակցել նրա կնոջ հետ։ Նրա խոսքով, ինքը դեմ է ցանկացած խտրականության, մինչդեռ Թրամփը սերմանում է «ռասիզմի, սեքսիզմի ու այլատյացության հռետորաբանություն»։ Այս բոյկոտին ի պատասխան՝ Մելանիա Թրամփի երկրպագուները Տելեին հիշեցրել են այն անճաշակ կերպարները , որոնցով հանրությանը ներկայանում էր Միշել Օբաման։
Մելանիա Թրամփը նմանակո՞ւմ է «Խաղաքարտային տնակ» սերիալում նախագահի կնոջը
Հասանելի է
русскийՏեղադրություն



























