Բարսելոնում ընթանում է Կատալոնիայի նախկին վարչապետ Արթուր Մասի դեմ դատավարությունը, որը 2014 թվականին, չնայած Սահմանադրական դատարանի արգելքին, կազմակերպել էր անկախության հարցով ոչ պաշտոնական հանրաքվե: Այս մասին  հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Արթուր Մասը, որը 2016-ի հունվարին պաշտոնանկ է եղել, նրա նախկին տեղակալ Ջոանա Օրտեգան եւ կրթության նախկին նախարար Իրեն Ռիգաուն մեղադրվում են դատարանի որոշմանը չենթարկվելու եւ պետական միջոցները իրենց նշանակությամբ չօգտագործելու մեջ:

Դատախազությունը պահանջում է  նրանց զրկել 9-10 տարով պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից եւ տուգանել 30-36 հազար եվրոյով:

Մասին աջակցելու նպատակով դատարանի շենքի մոտ են հավաքվել հազարավոր ցուցարարներ, որոնք վանկարկել են «Դուք մենակ չեք» եւ «Անկախություն» կարգախոսները: