Երեւանից Արտաշատ եւ Աշտարակ մայրուղին կբացվի մայիսին, իսկ ամբողջությամբ՝ սեպտեմբերին: Այս մասին փետրվարի 8-ին՝ կառավարական ժամին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին:
Նրա խոսքվ՝ մայիսին պատրաստ կլինի հիմնական ճանապարհը, իսկ սեպտեմբերին՝ ուղեկամուրջները:
Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու առաջին հատվածը (Երեւանից հարավ՝ Արտաշատ եւ հյուսիս՝ Աշտարակ) հանդիսավորապես բացվել է դեռեւս 2015-ի դեկտեմբերի վերջին: Ըստ որում՝ նախկինում հայտարարվում էր, որ ամբողջ ճանապարհը՝ անհամեմատ ավելի երկարը (Հայաստանի իրանականից մինչեւ վրացական սահման) կբացեն 2019 թվականին:



























