Փորձագետները ցույց են տվել, թե ինչպիսին կլիներ Ջեյն Օսթինի «Հպարտություն եւ նախապաշարմունք» վեպի հերոս «իսկական» միսթր Ֆիցուիլյամ Դարսիի արտաքինը, հայտնում է The Telegraph-ը:
Ընդունված է միսթր Դարսիին համարել բարձրահասակ, թխահեր եւ գեղեցիկ տղամարդ: Նա հենց այսպիսին է ներկայացել 1995 թվականի հայտնի էկրանավորման մեջ, որտեղ նրան մարմնավորել է Քոլին Ֆերթը:
Մասնագետների կարծիքով, սակայն, իրականում միսթր Դարսին, եթե նա գոյություն ունենար, միանգամայն այլ արտաքին կունենար: Փորձագետների խումբը ղեկավարել է Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ջոն Սազերլենդը:
Նրա խումբը հերոսի նկարագրությունն ուսումնասիրել է Օսթինի գրքում: Ուշադրություն է դարձվել նաեւ տղամարդկանց հետո գրողի հարաբերություններին, որոնք կարող էին նրան ոգեշնչել հերոսին ստեղծելիս: Հաշվի են առնվել նաեւ 18-րդ դարավերջի սոցիալ-տնտեսական եւ մշակութային գործոնները, կենսակերպը:
Արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ «իսկական» միսթր Դարսին ավելի ցածրահասակ կլիներ, նեղ թիկունքով, երկար քթով, գունատ մաշկով եւ դիմափոշով ցողված մազերով:




























