«Օրինաց երկիր» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը եւ միաձուլվում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:

Այս առնչությամբ ՕԵԿ տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանի ու մեր հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին  միասնական ջանքերով դիմակայելու, խնդիրներին արդյունավետ լուծում տալու, ինչպես նաեւ սպասվող համապետական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» կուսակցության՝ նախօրեին կայացած վարչությունը, նկատի ունենալով, որ դադարում է  գործող Ազգային ժողովի՝ հետեւաբար նաեւ ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության լիազորությունները եւ հաշվի առնելով հանգամանքը, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները հանդիսանում են նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամեր, «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարին ընդառաջ, որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը եւ միաձուլման միջոցով միանալ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որպես իրավահաջորդ նրան փոխանցելով կուսակցության գույքը եւ միջոցները: Համապատասխան փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով կներկայացվի պետական գրանցման մարմնին»: