ՀՀ մշակույթի եւ պաշտպանության նախարարությունները Հայկական բանակի 25-րդ տարեդարձի առիթով հայտարարում են Բանակին նվիրված երաժշտական ստեղծագործության մրցույթ։

Մասնակցության համար ընդունվում են երաժշտական ցանկացած ժանրի ստեղծագործություններ, որոնք ունեն խոսք կամ չունեն։

Մրցույթին ներկայացված բոլոր ժանրերի երաժշտական ստեղծագործությունները հավակնելու են Գլխավոր մրցանակին՝ 2,5 միլիոն դրամ ( ներառյալ՝ խոսքի համար, եթե այդպիսին կա)։

Սահմանվել են նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակներ, որոնց նույնպես կարող են հավակնել մրցույթին ներկայացված՝ բոլոր ժանրերի ստեղծագործությունները։

Առաջին մրցանակ՝ 1 միլիոն դրամ,

երկրորդ մրցանակ՝ 500 հազար  դրամ,

երրորդ մրցանակ՝ 300 հազար դրամ։

Կլինեն նաեւ խրախուսական մրցանակներ։

Մրցութային ստեղծագործությունների ձայնագրությունները կարելի է ներկայացնել  նաեւ դեռեւս չգործիքավորված վիճակում։

Հայտ- ձայնագրությունները պետք է ուղարկել  2017թ. փետրվարի 15-ից մինչեւ  2017թ. սեպտեմբերի 10-ը՝ էլեկտրոնային փոստով ( հասցե՝ [email protected]) կամ էլեկտրոնային կրիչով  հանձնել նախարարություն ( Վազգեն Սարգսյան, 3, կառ. թիվ 2 մասնաշենք)։ Պետք է նշել հեղինակի անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, ինչպես նաեւ՝ որ առաքումը նախատեսված է Բանակին նվիրված երաժշտական ստեղծագործության մրցույթի համար ( հասցեատեր՝  նախարարի օգնական Անահիտ Սարգսյան)։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 52 93 07 կամ 093 715 005՝ Անահիտ  Սարգսյանին։

Մրցույթի արդյունքը կամփոփվի 2017թ. սեպտեմբերի 21-ին։ Գլխավոր մրցանակի, ինչպես նաեւ առաջին, երկրորդ, երրորդ եւ խրախուսական մրցանակներին արժանացած ստեղծագործությունները կգործիքավորվեն ՀՀ մշակույթի նախարարության միջոցներով եւ կընդգրկվեն հատուկ այս նպատակով 2017թ. տարեվերջին կազմակերպվելիք համերգի ծրագրում։