Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Հենց այդ պահին ասուլիսը վարող Անժելա Թովմասյանը զանգահարեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանին, ով հաստատեց այդ տեղեկությունը:
Նշենք, որ շաբաթներ առաջ «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին: Ավելի ուշ ստոեղծվող դաշինքին միանալու մասին հայտարարել էին ԱԻՄ-ը (ղեկավար Պարույր Հայրիկյան) եւ Ժողովրդական կուսակցությունը (ղեկավար Տիգրան Կարապետյան): Նշվում էր, որ առաջիկա դաշինքի համապետական ցուցակը, մանեայն հանավականությամբ, գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:




























