Ընտրություններից հետո էլ դիրիժորական փայտիկը մնալու է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի ձեռքին: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ականները պարզապես զոմբիացած հետեւում են իրենց առաջնորդին:
«Պայքարը գնալու է հետեւյալի շուրջ, կամ մրցակցել ՀՀԿ-ի հետ կամ օժանդակել: ՀՀԿ-ն մի կուսակցություն է, որը զոմիբիացած հետեւում է Սերժ Սարգսյանին: Դիրիժորական փայտիկը ընտրություններից հետո էլ մնալու է Սերժ Սարգսյանի եւ Կարեն կարապետյանի ձեռքին»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ընդիմությունը կարող է հասնել հաջողության, եթե միավորվի եւ միասնական ճակատ կազմի. «Իշխանությունը թելադրող է, սակայն պիտի լինի սպասարկող: Երբ ընդիմադիր ուժերը միավորվեն, այդ ժամանակ կհասնեն հաջողության: Ի՞նչ գաղափարական պայքարի մասին է խոսքը, երբ երկրում ռեժիմ է: Պետք է ուժերը գան հատուկ Հայաստանի հանրապետական կուսակցությանը պաշտոնանկ անելու համար»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ «ընդդիմության հոտ է գալիս միայն «Ելք» դաշինքից»:




























