Լյուբլյանան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանում Սլովենիայի դեսպան Պրիմոժ Շելիգոն:
«Մենք նման հանդիպումների կազմակերպման լավ փորձ ունենք»,- նշել է դիվանագետը:
Շելիգոյի խոսքով՝ Սլովենիան այդ հարցի շուրջ Մոսկվայի եւ Վաշինգտոնի որոշմանն է սպասում:




























