Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը համալիր բնույթ ունի եւ զարգանում է մեր երկրների դաշնակցային հարաբերությունների հունում: ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով՝ պայմանագրաիրավական բազան պարբերաբար կատարելագործվում է: «Ինչպես տեղյակ եք, անցյալ տարեվերջին ստորագրվել է զորքերի միավորված խմբավորման ստեղծման մասին հմաձայնագիրը, վերջերս ուժի մեջ մտավ Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը»,- ասել է նա:
Ռուսական սպառազինության մատակարարումների, նաեւ պաշտպանական արդյունաբերության ռոսական եւ հայկական ձեռնարկությունների միջեւ կոոպերացիայի զարգացման հրատապ հարցերը պարբերաբար քննարկվում են Ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում (անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցավ հանձնաժողովի 11-րդ նիստը):




























