Մոսկվան կառավարման խորհրդարանական մոդելի անցման արդյունքում Երեւանի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության ծանրակշիռ պատճառ չի տեսնում: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Նա նշել է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին նախանշված ընտրությունները միանգամայն հետաքրքիր են իրենց համար, քանի որ «Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի:

«Երկրի նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընդդիմությունը պետք է կազմի Ազգային ժողովի առնվազն մեկ երրորդը: Միաժամանակ, կարեւոր պայման է երկրի խորհրդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը: Հաշվի առնելով այս փաստերը՝ մենք Երեւանի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության ծանրակշիռ պատճառ չի տեսնում»,- նշել է Վոլինկինը: