Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկայում, հնարավոր է, հանդիպեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը:

«Ամենեւին չեմ բացառում եւ նույնիսկ վստահ եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում կարող է կայանալ նախարարների հանդիպումը: Երբ ամեն ինչ նախապատրաստվի, այդ մասին կհայտարարվի»,- ասել է դիվանագետը:

Նա նաեւ նշել է, որ այդ հանդիպումը «երկխոսության եւ հարաբերությունների զարգացման լավ մեկնարկ կլինի»: