Ստամբուլում ահաբեկչական «Իսլամական պետության» դպրոց է հայտնաբերվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ հայտնաբերված դպրոցի կրթական նյութերը շոկի մեջ են գցել իրավապահներին։ Պարզվել է, որ փոքր երեխաներին կրթել են ավտոմատը ձեռքին երեխաների նկարներով։ Բացի այդ դպրոցական նյութերում վատ մարդ են համարել Աթաթուրքին, ինչպես նաեւ երեխաներին հորդորել են չտոնել Թուրքիայի հանրապետության պետական տոները, քանի որ դրանք հարամ են։