Երեւանի Մարզահամերգային համալիրում փետրվարի 10-ին բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը (ֆոտոռեպորտաժ)։
Համագումարին ներկա են կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ 2116 պատվիրակներից համագումարին ներկա են 2035–ը։
Օրակարգում մեկ հարց է՝ ԲՀԿ նախագահի ընտրությունը։
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը, որը ներկայումս զբաղեցնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը, հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին։




























