«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը միշտ Գագիկ Ծառուկյանն է եղել եւ մնում: Այս մասին փետրվարի 10-ին՝ ելույթ ունենալով ԲՀԿ 10-րդ համագումարում, հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Երկու տարի առաջ ես դարձա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: Դժվա՞ր էր: Իհարկե, դժվար էր: Ես եւս հուսահատության պահեր եմ ունեցել: Բացթողումներ ունեցե՞լ ենք: Այո՛, եղել են: Բայց համոզված եմ, որ յուրաքանչյուրիս համար կարեւոր էր Ծառուկյանի խոսքը. «Սրբորեն պահպանեք այն, ինչ ստեղծել եմ»: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ապագայի համար բացառիկ նշանակություն ունեն: Մենք կարեւորագույն փոփոխությունների նոր էջ կբացենք, մենք ուրիշ ճանապարհ չունենք, ուրիշ ընտրություն չունենք»,- նշեց Զոհրաբյանը՝ իր ելույթն ամփոփելով հետեւյալ խոսքով. «No pasaran»:




























