Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարական տալու իմ որոշման հիմքում քաղաքականություն վերադառնալու մասին Գագիկ Ծառուկյանի որոշումն էր։ Այս մասին փետրվարի 10-ին՝ ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ, ասել է ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Իշխան Զաքարյանը։
Նրա խոսքով՝ հրաժարականի որոշումն իրեն հեշտ է տրվել։ «Ես կոչ եմ անում հավատալ մեր ընդհանուր հաջողությանը։ Չիրականացած ծրագիր չի լինի։ Վստահ եմ, որ մենք հաջողություն կունենանք, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում հաջողության խորհրդանիշներից մեկն է։ Նա հաջողության է հասել բոլոր ոլորտներում, որոնցում գործել է՝ սպորտ, բարեգործություն»,– ասել է Զաքարյանը։




























