ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի եւ Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճավտոճանապարհները բաց են:




























