Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման  գործընթացի  իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովը փետրվարի 9-ին նիստ է գումարել:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով ստեղծված հանձնաժողովը, վերջինիս նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ,  ուսումնասիրել է Խորհրդում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած 9 ՀԿ-ների փաստաթղթերն ու որոշել՝ թերի փաստաթղթեր ներկայացրած կազմակերպություններին երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք շտկելու հնարավորություն տալ: