Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր անդամներից ոչ մեկին թույլ չի տա արատավորել ՀՀԿ-ի անունը եւ ընտրողներին կաշառել: Այս մասին փետրվարի 10-ին՝ ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ առավել անթույլատրելի է քվեարկությանը հարկադրելը: «Մենք այդպիսի վայ օգնականների եւ արջի ծառայությունների կարիք չունենք: Մենք ընտրության ենք գնում երկրի առաջ մեր պատասխանատվության գիտակցումով: Նույն գիտակցությամբ էլ այն ղեկարավել ու ղեկավարում ենք: Կարծում ենք, որ ընտրողներն ընդունակ են պատասխանատու ուժերին իշխանություն եւ պաշտոններ փնտրողներից տարբերակելուն»,- ասաց Բաղդասարյանը: