Գերմանական բունդեսվերը դառնում է «Եվրոպայում ՆԱՏՕ-ի առաջատար բանակը»,գրում է Frankfurter Allgemeine թերթը։
Ըստ նոր համաձայնագրերի, որոնք կստորագրվեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, ապագայում «չեխական բանակի մեկ բրիգադն ու ռումինական բանակի մեկ բրիգադը ենթարկվելու են գերմանական հրամանատարությանը՝ դիվիզիաների մակարդակով»,- հայտնում է թղթակից Յոհաննես Լյաթհոյզերը։
Նաեւ այդ համաձայնագրերը կարգավորում են ստորաբաժանումների ապագա համատեղ զորավարժությունները՝ դրանց համատեղ մարտական հզորությունը ավելացնելու համար։ Հոլանդական բանակն արդեն նույն ձեւով փոխանցել է իր ռազմական ստորաբաժանումների երկու երրորդը գերմանական հրամանատարության ենթակայությանը։
Ռումինիայի ու Չեխիայի հետ ռազմական համագործակցությունից բացի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կստորագրի համաձայնագիր՝ Գերմանիայի կողմից հոլանդական վառելիքի լիցքավորման նավերի գործածման մասին։ Ավելին, շարունակում է թղթակիցը, ոչ այնքան վաղուց Գերմանիան կնքել է համաձայնագիր սուզանավերի նավատորմիղների հարցով գերմանա- նորվեգական համագործակցության մասին, նաեւ Ֆրանսիայի հետ համաձայնագիր՝ տրանսպորտային օդանավերի կառուցման ու շահագործման մասին։
Բացի դրանից ֆոն դեր Լյայենը կարգադրել է վերլուծել, թե ինչպես է հնարավոր ժամանակից շուտ նոր նմուշներով փոխարինել մոտ 200 գերմանական «Մարդեր» զրահատանսպորտյորները, որոնք մինչ այդ ծրագրում էին սպառազինման մեջ թողնել նաեւ 2020-ից հետո, ասվում է հոդվածում։




























