Բռնաբաության համար մեղադրվողին անհրաժեշտ է խոշտանգումների ենթարկել նրանց զոհերի աչքի առաջ։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ջրային ռեսուրսների նախարար Ումա Բհարտին՝ ելույթ ունենալով Ուտտար–Պրադեշ նահանգում տեղի քաղաքական գործիչներից մեկի քարոզարշավի ընթացքում, հաղորդում է BBC–ն։
Նախարարը նշել է, թե մեկ այլ նահանգում գլխավոր նախարար աշխատելու տարիներին հրահանգել է ոստիկաններին խոշտանգումների ենթարկել բռնաբարողներին, իսկ նրանց զոհերին ստիպել նայել այդ ամենին ոստիկանության բաժանմունքի պատուհաններից։ «Բռնաբարողներին անհրաժեշտ է գլխիվայր կախել եւ ծեծել այնքան ժամանակ, մինչեւ մաշկը դուրս չգա։ Վերքերին պետք էաղ եւ չիլի խղպեղ քսել, որ գոռան ցավից», – հայտարարել է Ումա Բհարտին։
Նա Հնդկաստանում իշխող BJP կուսակցության անդամ է, եւ առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս հակասական հայտարարություններով։ Սեռական բնույթի հանցագործությունները բավական տարածված են Հնդկաստանում եւ առաջանցնում են հասարակության աճող բողոքը։




























