Ալմաթի քաղաքում ու հարակից տարածքներում հունվարի 13-24 ժամանակահատվածում իրականացվել են մի շարք հատուկ գործողություններ, փոխանցում է Tengrinews.kz–ը։

Չեզոքացվել են 2 արմատական խմբեր, նաեւ կրոնական ծայրահեղական գաղափարախոսության 6 անհատ հետեւորդներ։

«Ահաբեկչության քարոզչության, ահաբեկչական գործունեության, կրոնական թշնամանք հրահրելու ու առանց թույլատվության զենք պահելու կասկածանքով 15 մարդ է կալանավորվել։ Խուզարկությունների արդյունքում առգրավվել է 5 նռնակ, միջազգային ահաբեկչական խմբավորումների ատրիբուտիկա, գրականություն ու էլեկտրոնային կրիչներ՝ կրոնական բովանդակությամբ։ Քննչական գործողությունները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։