ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն սաուդյան արքայազն Մուհամեդ բեն Նաիֆին պարգեւատրել է ահաբեկչության դեմ պայքարում ավանդի համար, հայտնել է SPA-ն։
Պոմպեոն ժամանել է Էր Ռիյադ Անկարա կատարած այցելությունից հետո։ Պարգեւատրությունը կայացել է հենց նույն օրը։
ԿՀՎ-ն նշել է որ արքայազնը «հրաշալի հետախուզական աշխատանք է հատարել հակաահաբեկչության ոլորտում ու ավանդ ունեցել միջազգային անվտանգության ու խաղաղության ձեռքբերման գործում»։
Շքանշանը կրում է 1997-2004 թթ ԿՀՎ տնօրեն աշխատած Ջորջ Թենեթի անունը։
2016-ի մարտին բեն Նաիֆը, որը զբաղեցնում էր երկրի փոխվարչապետի ու ՆԳՆ նախարարի պաշտոնը, նույնատիպ ավանդի համար ստացել էր Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւը՝ Պատվավոր լեգիոնի շքանշանը։ Ֆրանսիացի քաղաքական գործիչներն ու հասարակությունը այն ժամանակ քննադատել էին այդ պարգեւատրությունը։




























