Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել  Սիրիայում ՌԴ ուժերի կողմից թուրքական զորքերին ռմբակոծելուց հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության հետ կապված։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական կողմը ռուսական կողմին դեռեւս փետրվարի 8–ին տեղեկացրել էր, որ նշված վայրում թուրքական ուժերն են տեղակայված։  «Պարոն Պեսկովի հայտարարությունը կարող է հասարակության մեջ թյուրըմբռնումների տեղիք տալ»,–ասվել է հայտարարության մեջ։

Իր հերթին թուրքական Cumhuriyet–ը գրել է, թե թուրքական ուժերն հիշյալ վայրը վերցրել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից, սակայն ռուսական կողմին չեն հայտնել դրա մասին, իսկ ռուսական կողմն էլ նկատելով շարժ՝ հարվածել է ենթադրյալ ԻՊ–ի զինյալներին։

Նշենք, որ Սիրիայում ռուսական ռազմական օդանավերը հարվածներ էին հասցրել մի շենքի, որում գտնվել են թուրքական զորքերը։ Հարվածի հետեւանքով սպանվել են 3 եւ վիրավորվել՝ 15 թուրք զինվորականներ։

Ռուսական կողմը հայտնել էր, թե այդ կորդինատները իրենց փոխանցել էր Թուրքիան եւ այդ վայրում թուրքական ուժեր չպետք է լինեին։