Հայաստանը պետք է վարի նախաձեռնող արտաքին քաղաքականություն։ Այս մասին փետրվարի 11-ին, ելույթ ունենալով «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարում, հայտնել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
Նրա խոսքով Հայաստանը պետք է համագործակցություն զարգացնի Ռուսաստանի հետ։ «Մենք պետք է խորացնենք հարաբերությունները Իրանի հետ, Հայաստանը պետք է տարանցիկ երկիր դառնա Իրանից Եվրոպա մատակարարումների համար։ Մենք պետք է կապեր զարգացնենք նաեւ ԵՄ-ի հետ»,- ասել է Արթուր Բաղդասարյանը։ Հայաստանը, հավելել է նա, պետք է արտաքին քաղաքականությունը կառուցի իր շահերի տարբեր վեկտորների համադրության վրա։




























