Թուրքական ABC թերթը մանրամասներ է գրել, թե Սիրիայում գտնվող թուրքական տանկային զորքերի հրամանատարական շտաբն ինչու է ռմբակոծվել ռուսական օդուժի կողմից։

Թուրքական պարբերականը գրել է, թե ռուսական ու սիրիական զորքը տեղակայված է եղել Էլ–Բաբի Էլ–Հուս գյուղում, երբ հանկարծակի հարձակման է ենթարկվել այդ գյուղ մտած թուրքական ու «Սիրիական ազատ բանակ» կոչվող խմբավորման զինյալների կողմից։

Թուրքական ուժերի հարձակման ժամանակ սպանվել է 12 սիրիացի զինվորական, իսկ 6–ն էլ գերի են ընկել։ Ռուսներն արագ փորձել են կապնվել թուրքական կողմի հետ, սակայն պատասխան չստանալով՝ թուրքական ուժերին արագ հարվածելու որոշում են կայացնում ու ռմբակոծում թուրքական տանկային զորքերի հրամանատարական շտաբը։

Դրանից հետո թուրքերն ազատ են արձակել սիրիացի զինվորականներին ու հետ քաշվել։

Նշենք, որ Սիրիայում ռուսական ռազմական օդանավերը հարվածներ էին հասցրել մի շենքի, որում գտնվել են թուրքական զորքերը։ Հարվածի հետեւանքով սպանվել են 3 եւ վիրավորվել՝ 15 թուրք զինվորականներ։

Ռուսական կողմը հայտնել էր, թե այդ կորդինատները իրենց փոխանցել էր Թուրքիան եւ այդ վայրում թուրքական ուժեր չպետք է լինեին։