Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 09:00-ի դրությամբ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի, Ոսկեպարի ոլորաններում եւ Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզի Վեդի եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքներում տեղում է ձյուն:

Ռուսաստանի ԱԻՆ Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների, բաց՝ մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Արցախում դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը եւ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: