Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ  արագ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը  տեղափոխվել է ավելի բանուկ հատվածում գտնվող նոր ընդարձակ տարածք: Ս.թ. փետրվարի 13-ից մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կիրականացնի ք.Երեւան, Լվովյան 3/1-1 հասցեում:

Յունիբանկից NEWS.am-ին հայտնում են, որ հաճախորդների թվի եւ աշխատանքի ծավալների աճի հետ մեկտեղ Յունիբանկը շարունակաբար ընդլայնում եւ բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու հաճախորդների օպերատիվ սպասարկումը եւ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը:

Լինելով իննովացիոն բանկ եւ ակտիվ կիրառելով նոր տեխնոլոգիաները բանկային գործում, Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաեւ ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

 Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով եւ 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: