ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի,  Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սեւանի, Գավառի,  Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ  Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:

Գնդեվազ–Ջերմուկ հանրապետական նշանակության  ճանապարհին եւ  Մ2 միջպետական ճանապարհի Սարավան–Զանգեր հատվածում բուք է, տեսանելիությունը՝  20-50 մ:

Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական եւ  հանրապետական  նշանակության մյուս  ճանապարհները  բաց են: